Եվս մեկ կոնգրեսական խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ընդունմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2009 18:48

genocideԿալիֆոռնիայի կոնգրեսականներից Լորա Ռիչարդսոնը խոստացել է հովանավորել Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը:

Իր այս որոշումը փոխանցելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին` Ռիչարդսոնը նշել է, որ 1915-1923 թթ. հայերի դեմ թուրքերի կողմից իրագործված ցեղասպանությունն աննախադեպ իրադարձություն էր, և տեղի ունեցած ջարդերը նկարագրելու համար միակ հարմար ձեւակերպումը «ցեղասպանությունն» է, և այդ դեպքերի իսկական բնորոշումը տալուց վախենալ պետք չէ:

Ռիչարդսոնն ավելացրել է, որ Ցեղասպանագետների միջազգային միությունը և գրեթե բոլոր վաստակավոր պատմաբաններն ընդունում են, որ հայերը զոհ են գնացել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, սակայն Թուրքիան շարունակում է ուրացման այս իրականությունը:

www.anca.org

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply