Կրակել են օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Բախտիյար Ախմեդովի վրա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2013 13:06

Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Բախտիյար Ախմեդովը հրազենային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Մախաչկալայի հիվանդանոց:

Ախմեդովը որովայնի հատվածում  լուրջ վնասվածքներ ունի և շտապ վիրահատվել է:

Մարզիկն օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր էր դարձել 2008-ին Պեկինում կայացած ստուգատեսում: Նա հանդես է գալիս 120 կգ քաշայինների պայքարում:

Սյժմ իրավապահները փորձում են պարզել, թե ինչ իրավիճակում է կատարվել պատահարը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply