1/03 ընտրատեղամասում նախագահի թեկնածուներից վստահված անձ ունի միայն Սերժ Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 12:16

1/03  ընտրատեղամասում ժամը 12-ի դրությամբ քվեարկել են  2001 ընտրողներից  290-ը: Հանձնաժողովի նախագահ Նարգիզ Զեյնալյանն ասում է, որ ընտրողների ակտիվությունը նորմալ է, մինչ այս պահն էլ որևէ արտառոց դեպք չի գրանցվել:

Ընտրատեղամասում թեկնածուների վստահված անձանցից ներկա է միայն Սերժ Սարգսյանի վստահված անձը, ով ևս նշում է, որ որևէ արտառոց դեպք չի նկատել:

Ընտրատեղամասում կուտակումներ չկան, բայց ներսում մշտապես 5-10 ընտրող կա. Մարդիկ արագ քվեարկում են ու դուրս գալիս: Հանձնաժողովի անդամները հսկում են, որ հանկարծ սահմանվածից ավելի մարդ չմտնի:

Նկատառմանը, թե ճանապարհին մեքենաներ են կուտակված, Զեյնալյանն ասում է, որ պատճառը իրար կողքին չորս ընտրատեղամասերի առկայությունն է, մինչդեռ ճանապարհն էլ նեղ է:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply