Երգիծաբան Արմեն Վարդանյանը լուրջ է վերաբերում նախագահական ընտրություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2013 11:234/10 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն էր կատարում երգիծաբան Արմեն Վարդանյանը: Նա գտնում է, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պետք է գնա ընտրությունների` օգտվելով իր սահմանադրական իրավունքից: “Ձայնի բացակայությունը լավ չի”,-ասաց նա` գաղտնի պահելով իր ընտրած թեկնածուի անունը:
ԵՊՀ փիլիսոփայության ֆակուկտետի քաղաքական կոնֆլիկտոլոգիայի բաժինն ավարտած երգիծաբանը բավականին լուրջ է վերաբերում ընտրություններին. “Էս հարցում հումոր անել չեմ կարող: Ամեն մարդ իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի: Գիտության մեջ գոյություն ունի էսպիսի տերմին` մեկ ձայնի սինդրոմ, որ մարդ մտածում ա` լավ, որ չգնամ, ոչինչ չի փոխվի: Չէ, պետք է գնալ ու ընտրել, պետք է ունենանք ակտիվ քաղաքացիական հասարակություն”:
Նա հավատում է, որ Հայաստանում արդար ընտրություններ են անցկացվում: “Իմ դիրքորոշումն էս երկի համար էն ա, որ ես աշխատում եմ էս երկրում և արտադրում եմ էս երկրի համար հումոր, որը տեղական է, չի ներկրվում, չի արտահանվում, և փառք Աստծո, մարդիկ ընդունում են”: