1/05 ընտրատեղամասում երեք ժամվա ընթացքում 254 մարդ է քվեարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 11:26

1/05  ընտրատեղամասում ժամը տասնմեկի դրությամբ քվեարկել է 1734  ընտրողներից  254-ը: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ  Վանո Բաղոյանն ասում է, որ ակնկալում են առավել մեծ ակտիվություն, եղանակային պայմաններն են գուցե առավոտյան մի փոքր պասիվության պատճառ դարձել:

Ասում է, որ խախտումներ և արտառոց դեպքեր քվեարկության մեկնարկից հետո երեք ժամվա ընթացքում չեն արձանագրվել: Նույնը փաստում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը:

Ընտրատեղամաս այցելության պահին ներկա էին մի քանի երեք-չորս ընտրողներ: Նրանց հեռանալուց հետո մի պահ պասիվություն է` ընտրողներ չկան:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply