Չիլիի բնակիչները “լոլիկակռիվ” են սարքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 10:15

Չիլիում հազարավոր մարդիկ իսկական պատերազմ են սկսել, որտեղ որպես զենք լոլիկ է  կիրառվել : Ամենամյա “Տոմատի պատերազմ” փառատոնի ժամանակ օգտագործվել է  40 տ հասուն ու հյութեղ լոլիկ. սա պայքար էր ոչ թե կյանքի, այլ կետչուպի համար: Փառատոնի մասնակիցները խոստովանել են, որ այս “պատերազմն” օգնում է  ազատվել սթրեսից:

“Լոլիկամարտին” մասնակցել են բոլոր ցանկացողները: Միմյանց “վիրավորելու” համար տոմատը լավ տրորվում էր ձեռքի մեջ: Մարտը տևել է 2 ժամ, որից հետո բոլոր մասնակիցները  ջրով խողովակներով միմյանց օգնել են ազատվել  մարտի հետքերից:

Նման փառատոնը հրաշալի միջոց է անորակ արտադրանքից ազատվելու համար: Շատ ֆերմաներ սիրով տրամադրում են իրենց մթերքը.ավելի լավ է մարդկանց երջանկություն ու ծիծաղ պարգևել, քան փտած բանջարեղեն ունենալ: Ու, բացի այդ, նման մարտերը հազարավոր զբոսաշրջիկների է գրավում, որոնք հատուկ  գալիս են մասնակցելու տոմատակռվին:

Ի դեպ, “լոլիկամարտը” Լատինական Ամերիկայի ու ԱՄՆ-ի  փողոցային փառատոներից ամենամեծն է:  Այս տոնի արմատները հասնում են անցած դարի 40-ականների Իսպանիա: Այն ժամանակ փատատոնը սկիզբ առավ ամենասովորական փողոցային կռվից.հակամարտող  կողմերը սկսեցին միմյանց վրա  լոլիկ նետել, որը բերում էին մոտակա խանութներից: Դրանից մեկ տարի անց, երիտասարդները արդեն հատուկ հանդիպեցին նույն տեղում, սակայան այս անգամ լոլիկն իրենց հետ էին բերել:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply