Կարեն Ավագյանն ընտրեց Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 10:19

4/28 ընտրատեղամասում հանդիպեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին, ով եկել էր իր քաղաքացիական պարտքը կատարելու` ձայնը տալով իր կուսակցական թիմի ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Կարեն Ավագյանն իր թեկնածուի հետ մեծ հույսեր է կապում և վստահ է, որ բոլոր նախադրայլները կան, որպեսզի նրա նախընտրական ծրագրում ներկայացված դրույթները կյանքի կոչվեն.  “Անցած հինգ տարիներին ստեղծվել են այն բոլոր ինստիտուցիոնալ կառույցները, որոնք միանգամից զարգացման են բերելու: Ծրագրում ոլորտներուվ հստակ բաժանում կա, կոնկրետ քայլեր և գործընթացներ կան, և մենք շատ արագ կկարողանանք այն իրականացնել”:

Հանրապետական պատգամավորը նշում է, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են միջազգային չափորոշիչների առումով: Հաշվի առնելով ողջ նախընտրական գործընթացը` նա վստահ է, որ այս ընտրություններն առաջ են անցնելու անգամ խորհրդարանական ընտրություններից, որոնք շատ բարձր են գնահատվել միջազգային կառույցների կողմից:

Կարեն Ավագյանը ընտրողներին մեկ անգամ ևս խորհուրդ տվեց մասնակցել ընտրություններին. “Մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում ենք խնդրել մասնակցել ընտրություններին և ձայնը մեզ տալ”,-ամփոփեց նա:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply