Էկվադորում նախագահ են ընտրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 18, 2013 9:50
Ռաֆայել Կորրեան,որը 2006-ից զբաղեցնում է Էկվադորի նախագահի պաշտոնը, հայտարարել է ընտրություններում հաղթանակելու ու երրորդ ժամկետում իր գործողությունների ծրագրի մասին:
Cedatos-Gallup ընկերության անցկացրած հարցումները վկայում են, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել է ընտրողների 61%-ը: Նրա հակառակորդը ստացել է ձայների ընդամենը 20%-ը:
Քաղաքական գործիչը մտադիր է ընդլայնել պետության դերը Նավթարդյունահանող երկրների կազմակերպությունում: Նա խոստացել է ջանք թափել օտարերկրյա ներդրողներին երկիր բերելու համար: Մտադիր է շատ աշխատատեղեր ստեղծել ու հարկային բարեփոխում կատարել:
Դիտվել է 1399 անգամ:





Facebook
Tweet This