«Ծխելն ընտրության արդյունքի վրա ազդող բան չի». հանձնաժողովի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 10:02

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի “Ընտրություններ 2013” իրավական նախաձեռնության շրջանակներում 4/27 ընտրատեղամասում  մինչ մեր տվյալներն էինք փոխանցում ընտրական հանձնաժողովի քարտուղարին (որը, բանից անտեղյակ, դիտորդից պահանջում էր լրացնել իր համար չնախատեսված հարցաթերթը) հանձնաժողովի անդամաներից մեկը` Արտաշես Սարդարյանը, վառեց ծխախոտը և սկսեց ծխել:

Երբ հանձնաժողովի նախագահ Ֆլորա Ավագյանին այդ մասին բարձրաձայն տեղեկացրինք, հանձնաժողովի մեկ այլ անդամ խիստ դժհոգեց` հիշեցնելով մեզ երևույթի “մարդկային կողմը”: “Բա ինչ անենք, չծխեն՞ք”,-զարմացավ նա:

Իսկ հանձնաժողովի ծխող անդամը, մոտենալով մեզ, ասաց. “Ծխելն ընտրության արդյունքի վրա ազդող բան չի: Մեծ մարդ ենք, ծխում ենք,էդպես էլ ա հնարավոր, դա եսիմ ինչ չի…”:

Հանձնաժողովի նախագահը դիտողություն արեց` նշելով, որ ընտրատեղամասում ծխելը թույլատրելի չէ, և կարող են դուրս գալ և դրսում ծխել:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply