Իրեն ՀՀԿ-ի դիտորդ հռչակած անձը ուղղորդում է ընտրողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 10:18

դիտորդ ներկայացող այս սևահեր կինը հրամայական տոնով ուղղուրդում է ընտրողներին

9/27  ընտրատեղամասում  ՔՀԻ դիտորդի և Անկախի լրագրողի ժամանման պահին ընտրողներ չկային, ժամը 9:50-դրությամբ 1965  ընտրողներից քվեարկել էին 53-ը:  Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արաքսյա Բաբաջանյանն ասում է, որ ընտրողները մի փոքր պասիվ են, ինչը գուցե եղանակով է պայմանավորված: Սակայն, նրա խոսքով, Նորագյուղում սովորաբար օրվա վերջին  գրանցվում է մասնակցության վաթսուն-յոթանասուն տոկոս ցուցանիշ, ինչը և ակնկալում են նաև այս անգամ:

Մի քանի րոպե անց, սակայն, միանգամից ներս մտան տասից ավել ընտրողներ: Անկախի լրագրողի հարցին, թե ”Ձեզ մեքենայով բերեցին”, ներս մտած կանանցից մեկը պատասխանում է` այո: Հարցին, թե Հանրապետականը բերեց` պատասխանում է` հա, այդ պահին կողքի կանանցից մեկը նրաթևից քաշում է ու վերջինս վախեցած, թե սխալ բան ասաց, առաջ է շտապում:

Ընտրատեղզամասի մոտ մի սևահեր կին ակտիվորեն հուշում է, թե ով որ ընտրատեղամաս մտնի, ընտրածներին հրահանգում է դրսում սպասել: Սևահեր կինը հրաժարվում է ներկայանալ, ասում է, որ ինքը ՀՀԿ-ի կողմից դիտորդ է, չնայած որ որևէ վկայական չունի:

Հանձնաժաղովի նախագահ Բբաջանյանը, ի թիվս այլով, ևս մոտենում է, զրուցում կնոջ հետ: Անկախի հարցին ի պատասխան, սակայն, ասում է, թե չգիտի` կինը դիտորդ է, կամ թե ինչ է ներկայանում:

Ընտրատեղամասում գտնվելու երեսուն րոպեների ընթացքում “անհայտ” կինը  մեկ պատով բաժանված երկու ընտրատեղամասերի ` 9/27  և 9/28 դիմաց շարունակում էր ուղղորդել ընտրողներին` խստիվ հսկելով, որ հանկարծ մեկը իր ականջից հեռու բառ չփոխանակի լրագրողների հետ:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply