Գործող նախագահի շտաբը մրցակիցներին է զիջում հանձնաժողովի անդամների միջեւ վստահված անձանց նստելու իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2013 8:30

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը մրցակիցներին է փոխանցել հանձնաժողովի անդամների միջեւ վստահված անձանց նստելու իրավունքը:

Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը` կարեւորելով ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը, քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու եւ կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը, հենվելով` ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջեւ եւ անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

հայտարարում է` Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջեւ գտնվելու եւ նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է` բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց»:

NEWS.am

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply