Կառավարության էլեկտրիկն ընտրեց ու շտապեց աշխատանքի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 8:33

72- ամյա Ասքանազ Չատիլյանին հանդիպեցինք 4/31 ընտրատեղամասում (Կամոյի դպրոց): ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու եկած առաջին ընտրողն էր: Կառաավարությունում արդեն երկար տարիներ աշխատող էլեկտրիկը, ինչպես նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ շտապում էր աշխատանքի, ուստի շուտ էր եկել իր քաղաքացիական պարտքը կատարելու:

“Սմենի եմ, աղջիկ ջան, ուշանում եմ, բայց չգալ-չընտրելնել է սխալ”-ասաց պարոն Ասքանազը` նշելով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանին է իր ձայնը տալու:

Նախագահական ընտրությունների հետ որոշակի հույսեր կապում է կյանքի որակը բարելավելու առումով: “Դե մարդը հույսով ապրում է, մենք էլ հավատում ենք, որ լավ է լինելու: Եթե նախընտրական խոստումների տասը տոկոսն էլ կատարեն, էլի լավ է”:

Ասքանազ Չատիլյանը կարծում է, որ Հայաստանի այսօրվա ամենամեծ խնդիրն արտագաղթն է: Նրա հորդորը ընտրվող նախագահին հենց դրա դեմ պայքարելն է:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply