Նախագահի ընտրությունները մեկնարկեցին. քաղաքացիները կարևորում են իրենց քվեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 8:07

1/18 ընտրատեղամասում ընտրությունների մեկնարկից առաջ հանձնաժողովի նիստ է,ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ալվարդ Գևորգյանը հանձնաժողովի անդամներին  նորից հիշեցնում է իրենց պարտականությունների մասին, զգուշացնում հնարավոր սխալներից խուսափելու համար: Հանձնաժողովի յոթ աշխատակիցներով են,   Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ անդամը բացակայում է: Կուսակցությունների ներկայացուցիչներ կան ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից:  Վստահված անձինք ընտրատեղամասում դեռևս չկան:  Երբ ամեն մեկն իր տեղն է զբաղեցրել, սկսում են թանաքի թափահարումը` յոթ րոպե պետք է թափահարել. Հանձնաժաղավի նախագաը թանաքն է թափահարում, մյուսները ժամին են հետևում:

Ընտրությունների մեկնարկից դեռ քսան րոպե առաջ ներս է մտնում առաջին ընտրողը` ծնդրելով շուտ քվեարկել, որ աշծատանքի հասցնի գնալ: Քաղաքացուն հանձնաժողովի նախագահը խնդրում է սխասել դրսում, մինչև ժամը ութը, երբ ընտրությունները պաշտոնապես կմեկնարկեն:

Քաղաքացի Օրբելյանը, ով չցանկացավ անունը նշել, ասում է, որ երեկոյան աշծատանքն ուշ է վերջացնում, ուստի վաղ առավոտյան է եկել ընտրության, որ իր քվեարկելու իրավունքից չզրկվի: Ասում է, որ կարևորում է ընտրությունները և ամեն մեկի մասնակցությունը. “Ինչու կորցնեմ իմ քվեն”:

Չնայած դրան, ասում է, որ հատուկ ակնկալիքներ չունի ոչ ընտրություններից, ոչ էլ թեկնածուից, որին քվեարկելու է. “Էս փոքր երկրի համար յոթ-ութ թեկնածուն չափազանց շատ է: Աշխարհի հսկա տերությունների ղեկավարի պաշտոնի համար երկու-երեք մարդ է պայքարում”:

Օրբելյանը մասամբ ծանոթացել է նաև թեկնածունրի նախընտրական ծրագրերին, ոմանց մեջ արժանահավատ դրույթներ նկատել, ըստ որի էլ կատարելու է իր ընտրությունը:

“Աստված մեզ հետ” արտահայտությամբ հանձնաժողովի նախագահն ազդարարում է ընտրությունների սկիզբը:  Նույն պահին հինգ ընտրողներ ներս են մտնում: Ընտրատեղամասում գրանցված է  1690 ընտրող: Ընտրական եռուզեռը սկսված է:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply