ԲիԲիՍի-ի լրագրողները 24-ժամյա գործադուլ են անցկացնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 1:42

Լրատվական խոշորագույն ընկերություններից մեկը` Միացյալ թագավորության ԲիԲիՍ ընկերությունն աշխատանքային տեղերի կրճատման կապակցությամբ գործադուլ է անելու: Տեղական ժամանակով 00:00-ից Ժուռնալիստների ազգային միության բոլոր լրագրողները, աշխատակիցները մեկ օրով կդադարեցնեն ծառայական պարտավորությունները կատարել:

“Ժուռնալիստների ազգային միության անդամները ստիպված են գործադուլ անել` որպեսզի պաշտպանեն որակյալ լրագրողների աշխատանքային տեղերը: Մեդիաընկերության աշխատակիցները վրդովված են ղեկավարության վերջին շրջանում ընդունած անհաջող որոշումների պատճառով: Տվյալ քաղաքականությունը տանում է նրան, որ իրենց գործի արհեստավարժ մասնագետները ստիպված են թողնել սիրելի աշխատանքը, ինչի հետևանքով տուժում է ԲիԲիՍի-ի լրատվության որակն ամբողջությամբ,- ասում է կազմակերպության ղեկավար Միշել Սանիսթրիթը:

ԲիԲիՍի-ի ղեկավարության կադրային լուծումը որի դեմ է ելել ԺԱՄ-ը, մի հատվածն է ծախսերի կրճատման հնգամյա պլանի: Այդ ընթացքում նախատեսվում է կրճատել 2 հազար աշխատանքային տեղ:

Մինչդեռ, արհմիության անդամները նշում են, որ այդ ընթացքում ԲիԲիՍի-ն ոչ միայն նոր աշխատողներ է ընդունում, այլև մեծ միջոցներ է ծախսում այդ թափուր տեղերը գովազդելու համար:”Դա պարզապես խելացնորություն է, երբ ընկերությունը հայտարարում է նոր աշխատակիցների հավաքագրման մասին այն դեպքում, երբ որակյալ մասնագետներին ազատում է աշխատանքից: Դա փողի անիմաստ ծախս է ու աշխատողների հանդեպ անհարգալից վերաբերմունք”, ասում է ԺԱՄ-ի համակարգող Սյու Հարիսը:

Դիտվել է 1994 անգամ:
Print Friendly

Leave a Reply