Ընտրությունները Կիպրոսում.էկզիտ-պոլերը խոսում են Անաստասիադիսի հաղթանակի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 1:09

Կիպրոսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Էքզիտ-պոլերի տվյալների համաձայն, հաղթանակ է տարել ընդդիմադիր կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը, որը հավաքել է ձայների կեսը: Ներկա  դրությամբ հաշվված է   քվեաթերթիկների ընդամենը  20%-ը:

Քվեարկությունը կատարվել է երկրի համար ծանր մի  ժամանակաշրջանում, երբ հանրապետությունը դեֆոլտի եզրին է: Կիպրոսի բանկերը սերտ կապված են հունականների հետ ու, բնականաբար,  մեկը մյուսի ետևից ներքաշվել են տնտեսական ճգնաժամի մեջ: Գործազրկությունը հասել է 15%-ի, դրա համար էլ, առաջին անգամ պատմության մեջ, երկրի գործող նախագահը հրաժարվեց երկրորդ ժամկետ վերընտրվելուց, ինչը չի զարմացնում:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply