ԱՐՄԱԿԱԴ անդամների երկրորդ հանդիպումը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2010 10:57

Օրերս տեղի ունեցավ «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա»-ի անդամների երկրորդ հանդիպումը:

ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակից Հայկ Հարությունյանը  ներկայացրեց օտարերկրյա կրթության դերը ՀՀ պաշտպանական քաղաքականության մեջ` նշելով, որ Խորհրդային Միության շրջանում ռազմակրթական հաստատությունների բացակայության պայմաններում Հայաստանում հայ սպաներ չեն պատրաստվել, որի հետևանքները սկսել են զգացվել միայն ՀՀ անկախացումից հետո:

Նա ավելացրեց, որ Հայաստանը չունի մայորից բարձր վերապատրաստվելու համար ուսումնական հաստատություն, ուստի զինված ուժերում սպաները վերապատրաստվում են ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում:

Քննարկման հաջորդ մասը նվիրված էր զինապարտության մասին օրենքի, ինչպես նաև տարեկետում ստանալու դժվարությունների արծարծմանն ու բարձրաձայնմանը, որի շուրջ ներածական խոսքով հանդես եկավ

ABC (Armenian-British Connect) խորհրդի անդամ, Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Ալեքսանդր Խաչատուրյանն ասաց, որ զորակոչիկներին տարեկետում տրամադրելու որոշումը կայացնում է կառավարությունը:

«Նշված գործընթացում առաջ է գալիս երկու բարդություն. քաղաքացին պարտավորվում է կնքել ութ ու կես միլիոն դրամին համարժեք գրավի պայմանագիր, բյուրոկրատական համակարգի դժվարություններ, որի հետևանքով գերատեսչությունները չեն հասցնում ժամանակին ապահովել տարեկետումը,- ասաց նա,- ավելին, պաշտպանության և կրթության նախարարության պահանջած փաստաթղթերը և ընդունող բուհի պայմանները շատ հաճախ չեն համապատասխանում: Տարբեր նախարարությունների միջև (մասնավորապես Կրթության և Գիտության, Պաշտպանության) փաստաթղթերի փոխանցման ժամկետների տևողությունը երկար է և օպերատիվ չէ, ուստի խլում է շատ ժամանակ»:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արթուր Իշխանյանն  առանձնացրեց միջպետական փոխանակման ծրագրերով ուսման մեկնող ուսանողների հարցը, որոնց համար` համաձայն օրենքի, տարեկետման տրամադրումը պարտադիր դրույթ է համարվում:

«Արմակադ»-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց անդամավճարների ծախսերի մասին կարճ հաշվետվություն, այնուհետև սկսվեց անդամների ողջունումը ոչ ֆորմալ պայմաններում:

Դիտվել է 1886 անգամ:
Print Friendly

Leave a Reply