Նյու Յորքը նշում է անվճար պահպանակների բաժանման ծրագրի հնգամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2013 8:44

Այս շաբաթ Նյու Յորքը նշել է անվճար պահպանակներ բաժանելու ծրագրի հնգամյակը: Ակցիայի ընթացքում բաժանվել են տասնյակ միլիոնավոր անվճար պահպանակներ:
NYC բրենդի պահպանակների ծրագիրը մեկնարկել է 2007թ-ի Վալենտինի օրը քաղաքային առողջապահական բաժանմունքի նախաձեռնությամբ:
Սկզբից պահպանակները բաժանվում էին քաղաքի արվարձաններում և նպատակ ունեին կանխել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
Ոլորտի մասնագետների համաձայն՝ ծրագիրը մեծապես նպաստել է անցանկալի հղիությունների,ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների նվազեցմանը:
Նյու Յորքի հաջող փորձից հետո մի շարք այլ քաղաքներ, ինչպիսիք են Ֆիլադելֆիան, Լոս Անջելեսը և Վանկուվերը թողարկել են պահպանակներ, որոնք կրում են իրենց քաղաքի անունը:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply