Հռոմի Պապի ընտրությունները կարող են անցկացվել մարտի 15-ից շուտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2013 8:41

Վատիկանի տեղեկացմամբ պապի ընտրական առանձնաժողովը կարող է ընտրել Բենեդիկտ 16-ի հետնորդին սպասվածից ավելի վաղ:
Վատիկանը նաև ընդգծել է, որ Հռոմի Պապը չի լքում Եկեղեցին այս դժվարին պայմաններում և հորդորել է հավատացյալներին շարունակել վստահել Աստծուն և հաջորդ պապին:
Շուրջ 117 80 տարեկանից ցածր կարդինալները կստանան առանձնաժողովին մասնակցելու և ընտրելու իրավունք: Համաձայն եկեղեցու կանոններին՝ ժողովը հավաքվում է պապի՝ պաշտոնը լքելուց 15-20 օր անց:
Սակայն քանզի ներկա պահին գործող Պապը ոչ թե մահացել է, այլ հայտարարել է հրաժարականը ներկայացնելու մասին որոշումը նախորոք, ապա Վատիկանը կքննարկի, թե արդյոք կարելի է ընտրությունը անցկացնել ավելի շուտ:
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները սկսել են հեռախոսով և էլ-հասցեներով ոչ պաշտոնապես քննարկել այն մարդու պրոֆիլը, ով նրանց կարծիքով կարող է լավագույնս ղեկավարել աշխարհի կաթոլիկ համայնքը:
Վատիկանը կարող է Պապին ընտրել մինչև մարտի 15-և պաշտոնապես նշանակել մինչև մարտի 24-ը:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply