Նախընտրական Հայաստանը թուրք լրագրողների աչքերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 16, 2013 22:21

Փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները իրենց վերջին խաղաքարտերն են օգտագործում, սակայն ժողովուրդը ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում: Ահա այսպես են բնութագրել «Anadolu» գործակալության թղթակիցները նախընտրական Հայաստանը: Նրանք շրջել են Երևանի փողոցներով և խոսել քաղաքացիների հետ:
Երևանի փողոցներով քայլելիս բավական դժվար է նկատել, որ երեք օր հետո երկրում նախագահական ընտրություններ են կայանալու: Չնայած որոշ ցուցատախտակների վրա նախագահի թեկնածուների նկարներն են, պողոտաներում ընդանուր առմամաբ թեկնածուների մեծ պաստառներ, դրոշակներ դժվար է տեսնել: Ընտրությունների նկատմամաբ քաղաքացիների հետաքրքրության պակասի պատճառը երկրում խիստ զգացվող գործազրկությունն ու տնտեսական նեղ դրությունն է:
Տաքսու վարորդ 32-ամյա Սևան Քոչարյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանում ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է: Խորհրդային շրջանի գործարանները ամբողջությամբ փակցել են և նրանց փոխարեն նորերը չեն բացվել, այդ պատճառով էլ բոլոր երիտասարդները Ռուսաստան են մեկնում:
62-ամյա Դերենիկ Սողոմոնյանը այն մարդկանցից է, որոնք իրենց ձայնը չեն կիրառելու ընտրությունների ժամանակ: Նա, նշելով, որ թեկնածուներից մեկի օգտին որոշում դեռ չի կայացրել, ասել է. «Ոչ մի թեկնածու ինձ մյուսներից ավելի հույս չի ներշնչում»:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply