Սիրիացի երեխաները ուզում են սովորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 22:16

Շանլըուրֆայի Աքչաքալե շրջանում վրանային ճամբարում ապաստանած սիրիացի փախստականների խնդրանքով նրանց երեխաների համար դպրոց է կառուցվում, որը բաղկացած է լինելու 12 սենյակից: Աքչաքալեում շահ Սուլեյմանի պալատում սիրիացի երեխաները հայտնել էին սովորելու իրենց մեծ ցանկությունը, որից հետո որոշվել էր հավաքական դպրոց հիմնել:
Ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը՝ ճամբարի ղեկավար Հալիլ Թեքյըլդըզի խոսքերով վրաններում կազմակերպված դպրոցներում այժմ մոտ 6 հազար սիրիացի երեխա է սովորում: Նրանց հետ պարապունքեր են անցկացնում 230 սիրիացի ուսուցիչ, որոնք դասավանդում են թուրքերեն, անգլերեն, Ղուրանի դասեր են տալիս, ինչպես նաև կարուձև և գործել են սովորեցնում:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply