Էրդողանը ստախոս է. Քեմալ Քըլըչդարօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 22:11

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում կուսակցության դպրոցի դաստիարակչական կրթական վկայականների հանձնման արարողությանը իր ելույթի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Քըլըչդարօղլուն, քննադատելով Սիրիայի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունը, Էրդողանի մասին ասել է. «Ընկերներիս կարգադրություն եմ տվել Էրդողանի համար, ով այսօր մի բան է ասում, իսկ վաղը այն հերքում: Պարոն Ռեջեփի ստերի վերաբերյալ հանրագիտարան են կազմելու, անունն էլ Ռեջեփ Լառուս է լինելու»:
Թուրքական «Hürriyet»-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն նշել է, թե երկրի վարչապետն էլ, արտգործ նախարարն էլ իրենց վարած քաղաքականությամբ Թուրքիային վտանգի են ենթարկում և գրեթե մրցում են երկրի երիտասարդ զավակներին պատերազմի մեջ ներքաշելու համար: «Եթե արդքան անհանգստանում են, ապա նախ և առաջ սեփական երեխաներին թող բանակ ուղարկեն»,-նշել է Քըլըչդարօղլուն:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply