«news.am» և «aravot.am» կայքերի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 20:55

2013թ. փետրվարի 15-ին և 16-ին «news.am» կայքում հրապարակվել են «Անգամ ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը» և «Հայաստանի Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարել է ընտրությունների կեղծման նորարարությունների մասին» վերնագրով հոդվածները:

Իսկ «aravot.am» կայքում 2013թ. փետրվարի 16-ին հրապարակվել է «Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաև թաղային հեղինակություն Սերոժիկը» վերնագրով հոդվածը:

Ըստ հրապարակումների` քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանվում:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին հայտնեցին, որ Լոռու մարզի դատախազությունը նշված հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն` նյութեր նախապատրաստելու:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Փաստինֆո»

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply