Քվեարկության օրը դատախազությունում կգործի թեժ գիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2013 20:47
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին և ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է`ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
Դատախազությունը դիմում է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, շահագրգիռ բոլոր անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները և հիմնավորվելու դեպքում օրինախախտների գործողություններին տալ համարժեք իրավական գնահատական։
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը՝ 2013 թվականի փետրվար 18-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում ևս կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 511- 699:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
