Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին գինու բիզնես են սկսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 20:42

Բրեդ Փիթը և Ամջելինա Ջոլին հաջորդ ամիս նոր գինի կթողարկեն:
Bloomberg –ի տեղեկություններով՝ վարդագույն գինին կանվանվի Miraval: Գինու համար նախատեսված խաղողը աճեցվում է զույգին պատկանող Chateau Miraval-ում՝ Ֆրանսիայի Կորրենս համայնքում գտնվող 1,000 ակր կալվածքում: Վարդագույն գինին արտադրվում է Famille Perrin գինեգործ ընտանիքի հետ համատեղ:
Փիթը և Ջոլին անձամբ մասնակցել խաղողի հյութի առանձնացման գործընթացին, նույնիսկ իրենց վաստակն ունեն գինու շշի և պիտակի դիզայի մեջ: Գինու պիտակի վրա նշված կլինի «Ջոլի-Փիթ և Պերրին»:
Փիթի ներկայացուցիչը Bloomberg-ին հայտնել է, որ իրենք և իրենց ընկերները՝ Պերրին ընտանիքը, միանգամայն ոգևորված են այս գինեգործական ծրագրով:
Նոր ապրանքանիշը մտադիր է ամռան վերջին արտադրել սպիտակ, իսկ մյուս տարի՝ կարմիր գինի:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply