Ստրասբուրգում 10 հազարավոր մարդիկ պահանջել են ազատ արձակել Օջալանին (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 21:04

Քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` դավադրության միջոցով գերեվարման 14-րդ տարելիցի կապակցությամբ Ստրասբուրգում տեղի է ունեցել բողոքի քայլերթ, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Ֆրանսիայի քրդական միությունների ֆեդերացիայի կողմից կազմակերպված բողոքի քայլերիթին մասնակցել են 10 հազարավոր մարդիկ:

Ցուցարար կանայք առջևից տանում էին Օջալանի հսկայական պլակատը: Երթի մասնակիցների ձեռքին կային նաև տարբել այլ պոստերներ`հետևյալ խորագրերով. “Դատապարտում ենք Օջալանի դեմ իրականացված դավադրությունը”, “Գալիս են, գալիս են, Ապոականները գալիս են”, “Ահաբեկչական Թուրքիա”, “PKK,PKK,PKK”:

Փարիզում հունվարի 9-ին սպանված 3 քուրդ ակտիվիստների նկարներով դաջված շապիկներ կրող կանայք պահանջել են պարզաբանել սպանության գործը:

Երթին մասնակցել են նաև ֆրանսիական մի շարք կուսակցությունների անդամներ:

Հավելենք, որ PKK-ի`Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply