Պակիստանում ռումբի պայթյունից մահացել է 15 և վիրավորվել 50 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 20:26

Պակիստանի հարավ արևմտյան հատվածում բանջարեղենի շուկայում տեղի ունեցած պայթյունից մահացել է 15 և վիրավորվել 50 մարդ:

Ոստիկանության ավագ սպայի տեղեկություններով՝ հեռակառավարմամբ աշխատող ռումբը տեղակայված է եղել Կվետա քաղաքի շիա մահմեդականներով բնակեցված հատվածում: Ըստ սպայի՝ տուժածների մեջ կան կանայք և երեխաներ, իսկ մահացածների թիվը կարող է աճել:

Կվետան Բելուջիստան նահանգի մարզկենտրոնն է, որտեղ վերջին ամսվա ընթացքում շիա մահմեդականները արդեն մի քանի անգամ հարձակման են ենթարկվել: Բելուջի ազգայանական խմբերը պայքարում են մարզի գազից և հանքային ռեսուրսներից ստացվող եկամուտների մեծ մասը իրենց ձեռքում կենտրոնացնելու համար: Մարզում ակտիվ են նաև մահմեդական զինյալները, ինչպես նաև Լաշար-և-Ջանգվի արգելված աղանդավորական խումբը:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply