Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքը` միակողմանի փակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 20:24

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 16-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Կոտայքում եւ Արթիկում, տեղում է թույլ ձյուն: Ուժեղ ձյան եւ բքի պատճառով Մարտունու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply