Էրդողանը Թաքսիմի հրապարակում կառուցվելիք մզկիթը անվանել է ժամանակակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 19:58

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նոր մզկիթ է կառուցվելու, տեղեկացնում է թուրքական “T24” կայք:

Մզկիթի կառուցման ծրագրին իր գնահատականն է տվել Թուրքիայի վարչապետ Էրդողանը`այն անվանելով բավականին “ժամանակակից”: Ի պատասխան վարչապետի դիտողության` մզկիթի ճարտարապետ Ահմեթ Վեֆիք Ալփը նշել է, որ վերանայման աշխատանքներ են իրականացվում:

Չնայած բոլոր քննադատությունների` Թաքսիմի մզկիթի ծրագիրը շարունակվում է:

Ծրագրի փոփոխված տարբերակի մասին վարչապետի մեկնաբանությունը ճարտարապետը ստանալու է մոտ մեկ ամսից:

Նշենք, որ շինարարական աշխատանքները կատարվում են “Թաքսիմի հանրապետական մզկիթի և կրոնների թանգարանի” ծրագրի շրջանակներում:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply