“The Guardian”-ում տեղ է գտել “Ազատություն Օջալանին” հայտարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 19:56

The Guardian-ի փետրվարի 15-ի համարում տեղ է գտել քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանին ազատ արձակելու պահանջով մի հայտարարություն, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Հայտարարության մեջ, որտեղ հիշատակվում է 1999թ. փետրվարի 15-ին միջազգային իրավական կանոնները խախտելով Օջալանին առևանգելը, նշվում է, որ 14 տարի անց քրդական խնդիրը ավելին, քան երբևէ օրակարգում է: Քրդական հարցը, որը Մերձավոր Արևելքի դեռևս չլուծված խնդիրներից է, միչև այսօր 40 հազարից ավել մարդու սպանության պատճատ է հանդիսացել:

Հոդվածում նշվում է, որ Օջալանը վճռորոշ դեր է խաղում քրդական ազատագրական շարժման ռազմական ճանապարհով հարցի լուծումից քաղաքականի անցնելու գործում: Իսկ Օջալանը բանտից չի կարողանում նման դեր խաղալ: Ուստի վերջինիս ազատ արձակումը խնդրի լուծման գործում կարևոր կլինի:

“The Guardian” թերթը Անգլիայում ամենահարգված տպագիր օրգաններից մեկն է: Անգլիայում և ամբողջ աշխարհում թերթը լույս է տեսնում 205.000 տպաքանակով:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply