Ըստ Իրանի առաջնորդի՝ երկիրը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 19:48

Իրանի բարձրագույն առաջնորդը այսօր հայտնել է, որ երկիրը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, իսկ եթե ցանկանար, ապա ոչ մի երկիր չէր կարող խանգարել Թեհրանին դա անել:
Իրանում բոլոր հարցերում վերջնական ձայնի իրավունք ունեցող Այաթոլլա Ալի Խամենեին մայրաքաղաք Թեհրանում տեղակայված իր տանը մի խումբ իրանցիների հայտնել է, որ Իրանը միջուկային զենքի վերացման կողմնակից է:
«Մենք կարծում ենք, որ միջուկային զենքը պետք է վերացվի: Մենք չենք ցանկանում ատոմային զենք ստեղծել: Սակայն, եթե այյդպես չկարծեինք և ցանկանայինք ունենալ միջուկային զենք, ոչ մի ուժ չէր կարող մեզ կանգնեցնել» գրել է Խամենեին իր ինտերնետային կայքում՝ khamenei.ir-ում:
Իրանը վերջերս հրապարակել է ավելի քան յոթ տարի առաջ Խամենեիի կողմից ստեղծված կրոնական դեկլարացին, որտեղ, միջուկային զենքի մերժմամբ, ընդգծվում է Թեհրանի միջուկային ծրագրի գիտական հետազոտական բնույթը: Իրանի իշխանությունները հաճախ են օգտագործում այս դեկլարացիան Թեհրանի միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ արևմուտքի կասկածներին հակազդելու համար:
Չնայած Իրանը Խամենեիի 2005թ-ի ֆատվան օգտագործում է որպես կասկածները փարատելու միջոց՝ այնումենայնիվ արևմուտքը ցանկանում է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը միջուկային զենք ստանալու համար անհրաժեշտ մակարդակի:
Ներկայումս արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ սահմանելով ամբողջական նավթային էմբարգո և որոշակի սահմանափակումներ բանկային համակարգում, ինչն էլ դժվարացնում է ասիական գնորդների կողմից նավթի համար վճարումներ կատարելը: Ամեն դեպքում Թեհրանը տեղի չի տալիս արևմտյան պատժամաիջոցներին և շարունակում է իր միջուկային ծրագիրը:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply