Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի առաջին արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 16:31

Անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների կողմից կազմակերպված` 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից գնվեց 20 խորանարդ մետր վառելափայտ: Վառելափայտը կտրելուց և ջարդելուց հետո, մոտ 300 պարկ, մի քանի օրից կբաժանվի մանկահասակ երեխաներ ունեցող և տնակներում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում փետրվար և մարտ ամիսներին նույնպես բավական ցուրտ է լինում: Ներկայումս երեկոյան ու գիշերային ժամերին ջերմաստիճանն իջնում է մինչև մինուս 15-20 աստիճան, վագոն-տնակներում ապրող անօթևան ընտանիքներին վառելափայտի տրամադրման ակցիան կշարունակվի ևս մեկ ամիս:
Այս անգամ ևս վառելափայտի բաժանման մասին պատմող տեսանյութ կտեղադրվի www.shirakcentre.org վեբ կայքում: Ավելացնենք նաև, որ անցած երկու ամիսների ընթացքում, հիմնականում արտերկրում ապրող մեր հայրենակիցների և արտերկրի հիմնադրամների կողմից տրամադրված միջոցներով, «Շիրակ կենտրոնը» բաժանել է շուրջ 500 պարկ վառելափայտ:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply