Նոր Տիտանիկի կառուցման նախագիծը մարդականց մոտ մեծ հետաքրրություն է առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 16:25

Տիտանիկի ժամանակակից տարբերակը կառուցել ցանկացող Ավստրաիլիացի միլիարդատերը բուռն արձագանք է ստացել նավով ճամփորդել ցանկացող ուղևորներից:
Ապրիլին չինական նավաշինական ընկերության հետ Տիտանիկ II նավի կառուցման շուրջ նախնական համաձայնության եկած Կլայվ Պալմերի ներկայացուցիչը այսօր տեղեկացրել է, որ տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ասիա և հարավային Ամերիկա, մարդիկ նավի հետ կապված հարցումներ են ուղարկում նավաշինական ընկերություն:
Ըստ Blue Star Line Pty. Ltd ընկերության համաշխարհային մարկետինգի բաժնի ղեկավարի՝ նավի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ է, որ նավով ճամփորդող ցանկացողների առաջարկած գումարը արդեն գերազանցում է 1 միլիոն դոլարը: Չնայած նավի կառուցումը դեռևս չի սկսվել՝ մարդկանց մոտ դրա նկատմամբ հետաքրքրությունը աճում է:
Blue Star ընկերության ներկայացուցիչները հուսով են, որ շուտով չինական նավաշինական ընկերության հետ պայամնագիր կկնքեն, սակայն նրանք չեն հայտնում, թե ինչքան գումար է նախատեսվում ծախսել նավի կառուցման համար:
Տիտանիկը իր ժամանակների ամենամեծ և ամենաշքեղ զբոսանավն էր՝ նախքան հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում խորտակվելը 1912թ-ի ապրիլի 15-ին, որի ժամանակ զոհվեց ավելի քան 1,500 մարդ:
Ըստ Պալմերի՝ երկրորդ Տիտանիկը օրիգինալի նման շքեղ կլինի, սակայն ապահովված կլինի նորագույն նավիգացիոն և ապահովության համակարգերով: Նավը կառուցող թիմի հետ կաշխատի նաև պատմական հետազոտություններ իրականացնող հատուկ խումբ, որը կաշխատի նավը որքան հանարավոր է նմանեցնել իր օրիգինալին: Դիզելային վառելիքով աշխատող նավի վրա կտեղադրվեն նաև ածխով աշխատող օրիգինալի վրա առկա չորս ծխատարները, սակայն դրանք զուտ դեկորատիվ բնույթ կկրեն:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply