ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 16:03

ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 45 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 7 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, իսկ 1 դեպքով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է տարածքային դատախազություն` քննարկման:

Դիտվել է 635 անգամ:
Print Friendly

Leave a Reply