Անհանգստանալու կարիք չկա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2013 14:08

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվասքն այնքան էլ լուրջ չէ, և չի բացառվում, որ նա մասնակցի իր նոր թիմի`  Մոսկվայի «Սպարտակի» առաջիկա հանդիպմանը:

Թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն ասել է.  «Չեմ բացառում, որ փետրվարի 17-ին կայանալիք «Դնեպրի» հետ խաղին թիմակիցներին օգնի նաև Մովսիսյանը: Եթե նա ցավեր չունենա, կխաղա: Անհանգստանալու կարիք չկա: Երկու-երեք  օրից բորբոքումը կանցնի »:

Հավելենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել է ուսումնամարզական հավաքի ընթացքում: Վնասվել էր նրա ձախ կրունկը:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply