Լիբիայում պատրաստվում են տոնել հեղափոխության տարեդարձը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 16, 2013 15:47
Լիբիացիները պատրաստվում են նշել փետրվարի 17-ի հեղափոխության երկրորդ տարեդարձը: Երկրում կրկնապատկվել են անվտանգության միջոցառումները: Շենքերն ու մեքենաները զարդարվել են նոր Լիբիայի դրոշներով, ամենուր տոնական տրամադրություն է տիրում:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Տրիպոլիում՝ Նահատակների հրապարակում տեղի կունենա տոնակատարություն հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Լիբիայի արտգործ նախարար Ալի Զեյդան հայտարարել է, որ հեղափոխության տարեդարձի տոնման համար պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել և երկրի ամեն շրջան միջոցառումների ծրագիրը կազմել է իր հնարավորություններին համապատասխան: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել պահպանել սահմանված կարգը միջոցառումների ժամանակ:
Դիտվել է 784 անգամ:





Facebook
Tweet This