Կալիֆոռնիայում նույնպես նկատել են երկնաքար` նման չելյաբինսկյանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 14:04

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչներն ականատես են եղել բոլիդի թռիչքի` հրե գնդի, որը շատ նման է եղել նախօրեին Ռուսաստանում ընկածին: Հրե գունդը երեկոյան ժամերին տեսել են Նյուարքի, Ուոլնաթ-Քրիքի, Սենթ Հելենի, ինչպես նաև նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում:

NBC –ը հրապարակել է ավտոմոբիլային  տեսագրիչի գրառումը Սան Ֆրանցիսկոյում: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է հրե գունդն ուղիղ  գետնին ընկնում, ապա, մի քանի վայրկյանից` անհետանում:

Աստղագետ Մաքքիգանը ենթադրել է, որ այրվող գունդը սպորադիկ երկնաքար է  ( երկնաքարային հոսքի հետ կապ չունեցող) և այն DA14-ի հետ նույնպես կապ չունի, որը այս գիշեր Երկրագնդի կողքով է անցել: Նա ասում է, որ տարեկան երկրի վրա 15 տ “տիեզերական բեկո”ր է թափվում, որոնք հիմնականում, այդպես էլ երկիր չհասնելով, այրվում են մթնոլորտում:

 

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply