Ամերիկյան Քենը հանդիպել է օդեսացի Բարբիին, որին նա հիմար է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 13:48

Ամանորյա տոներին օդեսացի Բարբին` Վալերիա Լուկյանովան ԱՄՆ-ում հանդիպել է ամերիկյան Քենի` Ջաստին Ջեդլիքի հետ: Նրանք միասին լուսանկարվել են:

Վալերիան պատմել է, որ  իմացել է տղամարդու` իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքի մասին, այդուհանդերձ, որոշել է ծանոթանալ վերջինիս հետ: Շփվել չի ստացվել, քանի որ Ջաստինը թարգմանիչ չի ունեցել: Նկարահանումներից հետո Քենը կրկին լավ չի արտահայտվել աղջկա մասին:

“Նա համացանում հայտարարել է, որ ես այնքան էլ խելացի չեմ,-ասել է Լուկյանովան, -սակայն կարծում եմ, որ խնդիրներ հենց նա ունի: Ինչպես կարող ես կարծիք հայտնել, եթե չես շփվել”,ասել է Բարբին:

Լուկյանովան պատմել է, որ Քենն իրեն  է տվել իր հասցեն, ընդ որում` սխալ գրված ու, ինքը ստիպված է եղել նրան գտնել ֆեյսբուքում` նկարներն ուղարկելու համար:

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply