Մարտինետիի հեռանալն օրինաչափ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2013 12:59

Թաիլանդում անցկացնող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը պաշտոնանկ է արել կազմակերպության նախագահ Ռաֆայել Մարտինետիին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, ըմբշամարտը, բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձևերի ցուցակում։ Իրականում ըմբշամարտը հանվել է 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրից և դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձևից դարձյալ օլիմպիական մարզաձև դառնալու համար։

Պատճառները տարբեր են: Դրանցից մեկն էլ այն է, որ մարզաձևը կոռումպացված է: Այնպես որ, Մարտինետիի հեռանալն օրինաչափ է:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply