Համացանցում հրապարակված հոդվածի առնչությամբ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվում են նյութեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 16, 2013 12:47
2013 թ. փետրվարի 15-ին համացանցում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերնագրով հոդվածի համաձայն՝ արդեն բաժանվող ընտրակաշառքի մասին տեղեկություններ են հաղորդում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական դրամ՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 798 անգամ:





Facebook
Tweet This