ՌԱԿ-ի հայտարարությունը նախագահական ընտրությունների կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2013 12:40

Ռամկավար Ազատական կուսակցությունը, իրատեսորեն գնահատելով պատմական պահը եւ դրա ընձեռած բացառիկ հնարավորությունը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններինՙ ապահովելով, որ յուրաքանչյուրի քվեն ծառայի իր նպատակին եւ բացառվի չարաշահման յուրաքանչյուր դրսեւորում:
Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր է դարձել ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, ունենալու համար միջազգային եւ եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրված նախագահ:
Հայոց պատմությունը վկայում է. բոլոր այն դեպքերում, երբ միակամվել ու բռունցքվել ենքՙ հաղթել ենք: Այսօր էլ ունենք հաղթելու այդ բացառիկ հնարավորությունը:
ՌԱԿ-ը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել ընտրություններին, համախմբվել մեկ գաղափարի ու արժանի առաջնորդիՙ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը եւ կերտել լավագույն ու ապահով ապագան:
Գործող նախագահը վայելում է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքահայության աջակցությունը, ինչի վկայությունն էին Մոնրեալում (Կանադա), Նյու Յորքում, Լոս Անջելեսում (ԱՄՆ), Լիոնում (Ֆրանսիա) եւ Բեյրութում (Լիբանան) ՌԱԿ-ի սփյուռքյան կառույցների կազմակերպած աջակցության զանգվածային միջոցառումները: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ Սերժ Սարգսյանին ընտրելով ունենում ենք ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհասփյուռ հայության վստահությունը վայելող նախագահ:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ք.Երեւան, 16 փետրվարի 2013թ.

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply