Գերտերությունները Իրանի միջուկային բանակցությունների ընթացքում կքննարկեն Իրանի ոսկու առևտրի արգելքը թեթևացնող առաջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 11:55

Գերտերությունները Իրանին առաջարկել են թեթևացնել ոսկու և թանկարժեք այլ մետաղների առևտրի վրա կիրառվող սանկցիաները պայմանով, որ Իրանը կփակի Ֆորդո ուրանի հարստացման գործարանը, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Առաջարկությունը կներկայացվի Իրանին փետրվարի 26-ին Ալմաթայում կայանալիք հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Գերմանիայինց, Չինաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից բաղկացած խումբը, որը հայտնի է Պ5+1 անվամբ, նպատակ ունի ձեռք բերել ՄԱԿ-ի փորձագետների ավելի ընդարձակ իրավունքներ, ինչի արդյունքում փորձագետները հնարավորություն կստանան մուտք գործել երկրի միջուկային օբյեկտները:
Իրանը ժխտում է, որ իր միջուկային ծրագիրը ծառայում է ռազմական նպատակների, սակայն վերջին տարիների ընթացքում մերժել է ենթարկվել ուրանի հարստացման գործընթացը դադարեցնելու կոչերին: Արևմուտքը մտահոգված է, որ Թեհրանը կարող է ուրանի հարստացման միջոցով ստանալ միջուկայի ռեակտորենրի համար վառելանյութ և նույնիսկ ռումբեր:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply