Գերմանական դատարանի վճռով Facebook-ը իր օգտատերերից պահանջում է իրական անունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 11:51

Գերմանիայի Շլեզվիհ-Հոլշթայն նահանգի դատարանի կայացրած վճիռին համաձայն Facebook-ը պարտավորվում է գրանցվողներից պահանջել օգտատերի իրական տյալները:
Այժմ գործում է հետևյալ կարգը. Facebook-ում գրանցվողը տրամադրում է իր իսկական անունը, էլ-հասցեն, սեռը և ծննդյան թիվը: Եթե կայքը բացահայտի, որ տվյալները կեղծ են, ապա օգտատերը ստիպված կլինի տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ:
Շլեզվիհ-Հոլշթայն նահանգի Տվյալների պաշտպանության անկախ տարածաշրջանային կենտրոնը Facebook-ին կարգադրել է, որպիսի կայքը թույլատրի իր օգտատերերին օգտագործել կեղծանուններ և կեղծ տվյալների պատճառով փակված հաշիվները ապասառեցնել:
Այդուամենայնիվ դատարանը կետրոնին ասել է, որ այն չի կարող Facebook-ին կարգադրություններ տալ և տեղեկացրել է, որ վճռին չհետևելու դեպքում Facebook-ը կտուգանվի 20,000 եվրո:
Նախկինում Facebook-ը նույնպես բախվել է Գերմանիայի գաղտնի տվյալների մասին օրենքներին. անցյալ տարի իշխանությունները ասել են, որ կայքի դեմքի ճանաչման համակարգը ոտնահարում է օգտատերերի գաղտնիության պահպանման իրավունքը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply