Թուրքիան վերածվում է աշխարհի ամենամեծ բանտի. CPJ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 11:37

Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ հրապարակել է “Մամուլի դեմ ուղղված հարձակումները” խորոգրով զեկույցը: Ըստ այդ զեկույցի` 2012թ. ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ սպանվել է 43 լրագրող, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Կոմիտեն առաջին անգամ հրատարակել է նաև “Ռիսկերի ցուցակ”-ը, որի մեջ ընդգրկված են “լրագրության տեսանկյուից ամենաանհանգստոցնող միտումներ ունեցող” երկրները:

Այս ցուցակում տեղ է գտել նաև Թուրքիան` համաձայն այն ցուցանիշի, որ 2012թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում կա 49 ձերբակալված լրագրող, և լրագրողների համար այս երկիրը վերածվում է ամենամեծ բանտերից մեկի:

Թուրքիայից բացի ցուցակում տեղ են գտել նաև Բրազիլիան, Եթովպիան, Իրանը, Պակիստանը, Ռուսաստանը, Սոմալին, Սիրիան և Վիետնամը:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply