Եգիպտոսում տեղի է ունեցել ցույց`բռնության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 11:38

Ուրբաթ հազարավոր իսլամիստ բողոքարարներ Կահիրեյում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ հակակառավարական ցույցերի ընթացքում առաջացած բռնությունների: Ցուցարարները իրենց աջակցությունն են ցուցաբերել նախագահ Մուհամեդ Մուրսիին:
«Միասին ընդդեմ բռնության» ցույցը կազմակերպել է Սալաֆի իսլամիստ խումբը, որը 1990-ականների զինված ապստամբություն է մղել պետության դեմ:
Ալ-Գամա ալ-Իսլամիան, որը տասնամյակ առաջ հրաժարվել էր բռնության կիրառումից, մուտք է գործել քաղաքականության դաշտ նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը տապալվելուց հետո:
Մահմեդական  եղբայրները և նրա “Ազատության և արդարության” կուսակցությունը աջակցել են  ուրբաթ օրը տեղի ունեցած ցույցերին, սակայն դա  կողմնակիցներին միավորելու հարցում   որևէ ազդեցություն  չի ունեցել:
Հունվար ամսից ի վեր Եգիպտոսում տեղի ունեցած խռովությունների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:
Սա եղել է  Մուրսիի նախագահի պաշտոնում եղած  ժամանակաշրջանի ամենաարյունալի բախումը :

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply