Սելիմի լեռնանցքը միակողմանի փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 11:31

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 16-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության մի շարք շրջաններում՝ Սեւանում, Մարալիկում, Հրազդանում, Աշոցքում, Ապարանում, Արթիկում, Արարատում տեղում է ձյուն: Ուժեղ ձյան եւ բքի պատճառով Մարտունու կողմից փակվել է Սելիմի լեռնանցքը: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply