Եգիպտոսում բռնության դեմ տեղի է ունեցել ցույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 11:27

Ուրբաթ հազարավոր իսլամիստ բողոքարարներ Կահիրեյում բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ հակակառավարական ցույցերի ընթացքում առաջացած բռնությունների: Ցուցարարները իրենց աջակցությունն են ցուցաբերել նախագահ Մուհամեդ Մուրսիին:
«Միասին ընդդեմ բռնության» ցույցը կազմակերպել է Սալաֆի իսլամիստ խումբը, որը 1990-ականների զինված ապստամբություն է մղել պետության դեմ:
Ալ-Գամա ալ-Իսլամիյան, ով տասնամյակ առաջ հրաժարվել է բռնության կիրառումից, մուտք է գործել քաղաքականության դաշտ նախագահ Հուսնի Մուբարակի իշխանությունը տապալվելուց հետո:
Մուսուլմանական եղբայրությունը և իր Ազատության և արդարության կուսակցությունը աջակցել է ուրբաթ օրը տեղի ունեցած ցույցերը, սակայն կողմնակիցների մոբիլիզացման մեջ որևէ ներգործություն չի ունեցել:
Հունվար ամսից ի վեր Եգիպտոսում տեղի ունեցած խռովությունների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:
Սա եղել է ամենաարյունալի բախումը ինչ Մուրսին ստանձնել է նախագահի պաշտոնը:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply