Բրիտանական սննդի կարգավորման գործակալությունը բացահայտել է 29 ձիու միս պարունակող մսամթերք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 16, 2013 11:24
Բրիտանիայի սննդի կարգավորման գործակալության փորձաքննությունը պարզել է, որ 29 մսի նմուշները իրենց մեջ պարունակում էին ձիու միս:
Գործակալությունը ուրբաթ տեղեկացրել էր, որ 2501 փորձանմուշներից 2472-ի մոտ արդյունքները բացասական էին, այսինքն մսամթերքի մեջ ձիու մսի առկայությունը չէր գերազանցում 1%-ը, իսկ մնացած 29-ի մեջ ձիու մսի պարունակությունը ավելի էր քան 1%-ը:
Գործակալության տեղեկացմամբ այն մթերքները, որոնց արդյունքները դրական էին, արդեն տեղեկացվել են հանրությանը և համապատասխան քայլեր են ձեռնարկվել:
Սննդի չափանիշների գործակալությունը այս արդյունքները ստացել է ուրբաթ առավոտյան: Այդուամենայնիվ ավելի քան 900 փորձաքննություններ ընթացքի մեջ են:
Մսամթերքի սկանդալը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Իռլանդիան հայտնաբերեց տավարի մսից բաղկացած սննդամթերքում առկա է ձիու միս:






Facebook
Tweet This
Email This Post
