ԱՄՆ-ը Հաիթիի իշխանություններին 2 բանտ կնվիրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 10:27

Միացյալ Նահանգները մտադիր են կառուցել ու Հաիթիին հանձնել 2 բանտ: Ընդհանուր` 10 մլ արժողությամբ շինարարությունը մտադիր են իրականացել Կաբարե և Պտի-Գոավ քաղաքներում: Պտի-Գոավի բանտը 2004-ի հեղաշրջման ժամանակ, երբ տապալեցին նախագահ Ժան Բերտրան Արիստիդին, ավերվեց: Այդ ժամանակներից ի վեր, բանտարկյալներին ստիպված տեղավորում են դրա համար չհարմարեցված ոստիկանական բաժանմունքում: Հաիթյան բանտերում իրավիճակն էլ ավելի սրվեց 2010-ի ավերիչ երկրաշարժից հետո:Այն ժամանակ փաստաթղթերի մի մասն էլ կորավ:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply