Աշխարհի ամենաթանկարժեք տորթը վաճառքի է հանվել 32 միլիոն ֆունտ ստեռլինգով’

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 7:43

12 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զգեստից մինչև 322,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ հարսանյաց սրահ. ամուսնական զույգերի համար գումար վատնելու հնարավորությունները այսքանով չեն սահմանափակվում:

Այժմ ապագա հարսնացուները գումար վատնելու ևս մեկ առիթ ունեն, քանի որ նախքան Համասեռամոլների հարսանյաց ազգային շոուի կայանալը հրապարակվել է մի քանի միլիոն արժողությամբ տորթ:

Վեց հարկ ունեցող անուշեղենի բարձրությունը հասնում է մեկ ու կես մետրի և այն զարդարված է միասին 2046 կարատ կշռող 2000 ադամանդներով:

Հարսանյաց տորթը գնահատվում է 32,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչն էլ նրան դարձնում է աշխարհի ամենաթանկարժեք տորթը:

Տորթը պատկանում է Թիմ և Ժյուլ Սմիթներին: Ըստ նրանց իրենք պարզապես ձեռքից բաց չեն թողել աշխարհի ամենաթանկարժեք տորթը ստեղծելու հնարավորությունը:

Նրանց ստեղծագործությունը գերազանցել է ԱՄՆ-ին պատկանող, Mimi So Jewellers-ի և տորթերի ձևավորմամբ զբաղվող Nahid La Patisserie Artistique ընկերության սահմանած 20 միլիոն դոլար արժողությամբ նախկին ռեկորդը:

Ցանկացողները տորթը կարող են տեսնել և համտեսել մարտի 3-ին Լվերպուլի Էկո արենայի BT հավաքույթների սրահում:

Ըստ մարկեթինգի և միջոցառումների կազմակերպման ղեկավար Լորա Դեվիսի՝ իրենք ցանկանում էին ինչ-որ նշանակալից բան ունենալ Համասեռամոլների հարսանյաց ազգային շոուի ժամանակ և տորթը հենց այն է, ինչ պետք է:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply