Ստամբուլում ցուցարարները քաղաքային ավտոբուս են այրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 23:10
Ստամբուլի Օքմեյդան հրապարակում անօրինական ցույց կազմակերպած մի խումբ դիմակավորներ ժամը 13:00-ի սահմաններում կանգնեցրել և փակել են պողոտայի երթևեկությունը և սկսել են կարգախոսներ բղավել: Ցուցարաները «Մոլոտով» անունով հայտնի կոկտեյլներ են նետել փողոց, ապա կանգնեցրել են քաղաքային ավտոբուսները և իջեցրել ուևորներին: Այնուհետև նրանք կրակին են տվել ավտոբուսներից մեկը, որի կողքով անցնող մյուս ավտոբուսը երջանիկ պատահականությամբ է փրկվել բռնկումից:
Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը՝ կարիճ անունով հայտնի շրջանի զրահավոր ոստիկանները, որոշ ժամանակ չեն կարողացել դիմակայել ցուցարարների: Շուտով ոստիկաններին օգնության են հասել լրացուցիչ խմբեր, որոնց տեսնելով ցուցարարները փախուստի են դիմել, ոստիկանությունը սկսել է նրանց հայտնաբերման աշխատանքները: Դեպքի վայր հասած հրշեջ ծառայությունը կարողացել է հանգցնել այրվող ավտոբուսը:
Քանի որ ավտոբուսը այրվել է Անատոլիայի առևտրական մասնագիտական լիցեյի հարևանությամբ, դեպքին շատ ուսանողներ են ականատես եղել: Նրանցից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է տեղի ունեցածը: Տեսագրության մեջ երևում է ուսանողների ապրած սարսափն ու խուճապը:






Facebook
Tweet This
Email This Post
